Մեդվեդևը Յանուկովիչին կոչ է արել «փալաս» չդառնալ


15:12 , 20 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Ուկրաինայի հետ, եթե այդ երկրի իշխանությունը լեգիտիմ և արդյունավետ լինի. ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Ուկրաինայի իշխանությունները պետք է թույլ չտան, որ նրանց վրա ոտքեր սրբեն՝ ինչպես փալասի վրա»,-ասել է Մեդվեդևը։

Վարչապետը նշել է, որ իշխանությունները պետք է պաշտպանեն մարդկանց, պաշտպանեն իրավապահ մարմիններին, որոնք պաշտպանում են պետական շահերն ու նույն մարդկանց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ