15:15 , 20 փետրվար, 2014Կարծում էի, որ էկոնոմիկայի նախարար Վ.Ավանեսյանը որպես ժամանակին «բագրատյանական» նախարար, պահպանած կլինի իր տրամաբանությունը, բայց, դժբախտաբար, ով ընկնում է սրանց մայլեն՝ դրան լրիվ տանում է: Խնդրեմ. անդրադառնալով պարտադիր կուտակայինին՝ դրա վերաբերյալ դժգոհությունները համեմատում է 1995-96 թթ. էլեկտրաէներգիայի գնի ավելացման հետ կապված դժգոհություններին: Չհարգելի չպարոն նախարար, այդ ժամանակ մեզ ասվեց՝ ուզում եք լույս ունենալ, ուրեմն պետք է վճարեք, ու մենք ստիպված վճարեցինք: Այդ առումով նույնիսկ այսօրվա գազի ու հոսանքի թանկացումն անգամ անցյալի հետ այնքան էլ համեմատելի չէ, ուր մնաց պարտադիր կենսաթոշակայինը, որ մարդիկ պետք է տան՝ չգիտես՝ ում և ինչի համար, և ետ ստանան՝ չգիտես՝ երբ, եթե իհարկե ետ ստանան: