Ա.Ռուստամյան. Այս քառօրյայում ընդդիմությունը կառավարությանը անվստահություն չի հայտնի


15:06 , 20 փետրվար, 2014

Ա.Ռուստամյան. Այս քառօրյայում ընդդիմությունը կառավարությանը անվստահություն չի հայտնիPanorama.am-ը գրում է.

«Կառավարությանն անվստահություն հայտնելու փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են և այս պահին լուծում, վճռահատում չկա»,-Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հերթական քննարկումից հետո: 

Նա ընդգծեց` այս քառօրյայում ընդդիմությունը կառավարությանը անվստահություն չի հայտնի, քանի որ այդ պահը «դեռ չի հասունացել»:

Հարցին, թե ինչու չեն կարողանում համաձայնության գալ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ դեռ աշխատում են բովանդակային մասով, մարտավարական իմաստով, դրա համար այդ խոհանոցը չի կարող բացել, բայց քննարկումները որոշել են այդ առումով շարունակել: Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի է այդ գործընթացն ակնկալել հաջորդ քառօրյայում, պատգամավորը տվեց խուսափողական պատասխան. «Չի բացառվում, բայց չեմ էլ կարող հստակ ասել, որ անպայման մյուս քառօրյայում կլինի»:

Նրա խոսքով,  երկրորդ հարցը, որ քննարկվել է այսօր, վերաբերել է ԱԺ մեծամասնության կողմից առաջարկված գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն. քննարկել, փոխանակել են իրենց տեսակետները, ինչպես նաև ամեն խմբակցություն այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված նախագծում որոշակի փոփոխություն-առաջարկներ է ներկայացրել, որոնք էլ այսօր օրվա վերջին ԱԺ նախագահի մոտ կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ