14:42 , 20 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր ընդդիմադիր դաշտի մի մասին կարելի է բնութագրել որպես սնանկ, թեմաներ չունեցող, իսկ մյուս մասին էլ՝ սկզբունքներ չունեցող: Թեմաներ չունենալուց դրդված էլ փորձում են երկրի և ժողովրդի հնարավոր բոլոր դժգոհությունները՝ սկսած սոցիալական խնդիրներից, բնակչության դժվարություններից, ի մի բերել ու մի մեծ վինեգրետ սարքել, ինչը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ամրացնել հարթակում իրենց տեղը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով ԱԺ ոչ իշխանական ուժերի հերթական քննարկումը և այն, որ կառավարությանը վստահություն հայտնելու հարցում այս ուժերը, կարծես, համաձայնության չեն կարողանում հասնել:
Հ. Նաղդալյանի համոզմամբ` ընդդիմությունը տեսնում է, որ ամբողջովին դուրս է մնում քաղաքական գործընթացներից և անգամ ընտրողի ձայնով իրենց պարգևած խորհրդարանական ամբիոնը չեն կարողանում օգտագործել սեփական պոտենցիալն ու հեղինակությունը գոնե փոքր-ինչ ամրապնդելու համար:
«Երկրորդ բնութագրող հանգամանքը, ինչպես արդեն նշեցի, սկզբունքներ չունենալն է, որովհետև այժմյան ընդդիմադիրներն ու այլընտրանքայինները, երեկ և առաջին օրը խոսում էին նույն թեմաների մասին, որոնց շուրջ այսօր մեծ հավանականությամբ կարող են ասել տրամագծորեն հակառակը: Արդյունքում այսօր քաղաքացու և ընտրողի համար բացարձակապես անհասկանալի է մնում, թե ինչ տեղի ունեցավ, ինչը փոխվեց այս ընթացքում, որ նման արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուժերի դիրքորոշումների մեջ»,-կարծիք հայտնեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ