14:27 , 20 փետրվար, 2014
Ռուսաստանը վերջապես ասեցի իր խոսքը ու քարտ բլանշ տվեց Ուկրաինային՝ Մայդանի վերջը դնելու հարցում: ՌԴ վարչապետ Մեդվեդևը բացառիկ չոր ու գրեթե ուլտիմատիվ տոնով հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ Ռուսաստանը միշտ պատրաստ է համագործակցել, պարզապես այդ իշխանությունները պետք է այնպես անեն, որ չլինեն փալաս, որի վրա սրբում են ոտքերը: Ավելին, Մեդվեդեվը հայտարարել է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին ու իրավապահներին, ովքեր պաշտպանում են պետական շահը և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դուրս գալ այս փակուղուց:
Այլ կերպ ասած, Մեդվեդևը Յանուկովիչին ասում ա. կա՛մ թարգի փալասություն անել ու Ամերիկայի ու Եվրոպայի բերանին նայել և դիր ու չորով ցրի մայդանյան հոտը՝ ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով, կա՛մ էլ մոռացի մեզ հետ համագործակցության մասին: