18:03 , 30 հունիս, 2012
Հունիսի 28, Արիզոնա նահանգում ամերիկյան 53 -ամյա բանկիր Մայքլ Մարինը, որ խաբեության համար դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման, դատարանի դահլիճում, լսումների ժամանակ ինքնասպանություն է գործել:
Մեղադրյալը դիտմամբ իր տունը այրել էր, որպեսզի $ 3,5 միլիոն դոլար գումար ստանա ապահովագրական գործակալություններից մեկից: Սակայն խաբեությունը բացահայտվել էր: Դատավճիռը կարդալուց անմիջապես հետո, տղամարդը աննկատ կուլ է տալիս նախապես պատրաստած դեղահաբերը եւ վրայից ջուր խմում: Մենք չհասկացանք ինչ կատարվեց, միայն տեսագրությունը դիտելուց հետո պարզվեց որ Մարինը ինքնասպանություն է գործել, Fox News -ին ասաց ստիկան Ջեֆ Սպրոնգը: