Սկսվում է նոր սառը պատերազմ, բայց սա նման չի լինելու նախորդին


14:25 , 20 փետրվար, 2014

Asekose.am-ը գրում է.

Ուկրաինայում ծավալվող զարգացումներին այսօր անդրադարձել են Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և քաղաքագետ Արա Պապյանը:
Իսկանդարյանի համոզմամբ` այն, ինչ այսօր տեղի ունենում է Ուկրաինայում, որևէ կապ չունի ՌԴ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հետ, քանի որ խոսքը վերաբերում է Ուկրաինա երկրի գոյություն ունենալուն:
Արա Պապյանի խոսքով էլ սա հեշտ մարող պայքար չէ:
«Ուկրաինան Հայաստան չէ, որ գան հրապարակում ճնշեն, անցնեն: Սա մեծ պետություն է, կոտրելը դժվար կլինի: Արյունահեղ պատերազմից խուսափելու լավագույն միջոցը խաղաղ տրոհումն է: Ուկրաինացիները, համոզված եմ` համակերպվել են, որ երկիրը կարող է կիսվել: Աշխարհում կան մի շարք արաբական երկրներ, ու ոչ մի խնդիր, եթե երկու  Ուկրաինա լինի»,-նշել է Արա Պապյանը:
Խոսելով Ուկրաինա-Հայաստան նմանությունների մասին` Իսկանդարյանն ասել է,  որ նմանությունները քիչ են, տարբերությունները` շատ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ