Տիգրան Սարգսյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում


13:47 , 20 փետրվար, 2014

Փաստորեն, Տիգրան Սարգսյանի գլխին ոչ միայն մութ ամպեր են կուտակվում, այլև ճաղերի հետևում հայտնվելու իրական հեռանկար է նշմարվում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի իրավաբանական հանձնախումբը երեկ հրապարակել է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացվել են 2006 թվականից ի վեր:
Գիտե՞ք՝ ինչ է ասվում եզրակացությունում: Մեջբերում եմ. 

«2006-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում իրականացվել է «Նաիրիտ» գործարանի «ԱՆԳՐԱԳԵՏ» ղեկավարում՝ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, որի արդյունքում կուտակվել են 100 միլիոնավոր դոլարների հասնող ՊԱՐՏՔԵՐ, ՍԽԱԼ ղեկավարման արդյունքում գործարանում եղել են հրդեհներ ու պայթյուններ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐ։

«Նաիրիտ»-ի շուրջ տեղի ունեցած խարդախությունների հիմնական պատասխանատու է համարվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը»:

Ու եթե հաշվի առանենք, որ նման հայտարարություններ պատահաբար չեն հրապարակվում, ապա կարելի է եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանի դարաշրջանը մոտենում ամոթալի մայրամուտի: