14:00 , 20 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Հայոց լեզվի այսօրվա վիճակը գալիս է նրանից, որ Հայաստանում օրենքները չեն կատարվում: Ասուլիսում ասաց Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
Ըստ օրենսդրության, Հայաստանում պաշտոնական լեզուն գրական հայերենն է, սակայն, բանախոսի դիտարկմամբ, պետությունը ինչպես հարկն է չի հետևում այդ օրենքի կիրառմանը, իսկ հասարակությունը, նաև հեռուստատեսությունը շատ անփույթ է լեզվի նկատմամբ, չկա ինքնավերահսկողություն:
«Լեզվի ոչ մի վիճակ վատ չէ, մերժելի չէ, բացառությամբ ժարգոնի: Վատն այն է, որ մի լեզվավիճակ թափանցում է մեկ այլ լեզվավիճակի տարածք»,- ասաց Վ. Կատվալյանը:
Նա նաև շեշտեց, որ օրախնդիր է ունենալ հայերենի բարձրագույն խորհուրդ, որը կարող է մի շարք խնդիրներ լուծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ