«Դ!ԵՄ ԵՄ»–ն իրազեկման ակցիա անցկացրեց «Պոլիտեխնիկի» բակում (լուսանկարներ, տեսանյութ)


13:25 , 20 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մոտ իրազեկման ակցիա անցկացրին՝ վաղը ժամը 18.30-ին Մատենադարանի մոտ հավաքվելու և այնտեղից երթ իրականացնելու մասին:

Ակցիան անցկացվեց համալսարանի երկար դասամիջոցին։ Բակում կային բազմաթիվ ուսանողներ, որոնց մի մասը նախաձեռնության անդամների հետ վանկարկում էր՝ «Դեմ եմ»:

Նախաձեռնության անդամները բարձրախոսով, նշեցին, որ պետք է լինել իսկական քաղաքացի և պաշտպանել իրենց իրավունքները: Նրանք հայտարարեցին, որ իրազեկման համար ընտրել են հենց այս համալսարանը, քանի որ «թասիբով» ուսանողներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ