13:19 , 20 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Գերմանացի գիտնականները կարողացել են 13 անգամ ճշգրտել էլեկտրոնի զանգվածը՝ ընդհուպ մինչև 0-ից հետո 15 նիշ: Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները կարողացել են ճշգրտումն անել՝ հաշվելով էլեկտրոնի զանգվածը այն չափանիշով, թե որքան ուժեղ է ձգտում դեպի ածխածնի «մերկ» միջուկ:
Էլեկտրոնի զանգվածը 0,000548579909067(14)(9)(2) ատոմային միավոր է: