Կիևի «Կոզացկի» հյուրանոցի մոտ արդեն 7 դիակ կա


13:07 , 20 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Կիևի «Կոզացկի» հյուրանոցի մոտ արդեն 7 դիակ կա. նախնական տվյալներով բոլոր զոհվածները տղամարդիկ են՝ միջին տարիքի: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ներկայումս Մայդանում մեծ թվով վիրավորներ կան: Շտապօգնության մեքենաները չեն բավականացնում: Կիևի բնակիչներն օգնում են մարդկանց դուրս բերել սեփական ավտոմեքենաներով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիպուկահարն Անկախության մայդանում վիրավորել է ավելի քան 20 իրավապահի: Նախնական տվյալներով՝ մարդկանց Ինստիտուտսկայա փողոցից կրակում է դիպուկահարը: