Կիևում տասնյակ ոստիկաններ հանձնվել են


12:55 , 20 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

«Ներքին զորքերի սպաները փախել են և երեխաներին թողել ճակատագրի քմահաճույքին: Կոչ ենք անում չդիպչել նրանց: Նրանք 92 թվականի երեխաներ են»,- հայտարարել են Մայդանում, գրում է zn.ua կայքը:

Գրուշևսկի փողոցում ներքին զորքերի մարտիկները սկսել են հանձնվել Մայդանի ինքնապաշտպանությանը: Նրանք հանձնվում են անվտանգության երաշխիքների դիմաց: Մայդանի ինքնապաշտպանությունը նրանց միջանցք է տրամադրում Գրուշևսկու փողոցից Եվրոպական հրապարակով Մայդան շարժվելու համար: Ժամը 10-ի դրությամբ հանձնված ոստիկանների թիվը հասնում է մի քանի տասնյակի: