13:00 , 20 փետրվար, 2014
Սերը կյանքի շարժիչ ուժն է, և այդ մասին գիտի նաև Դիսնեյը, այդ պատճառով նա մանկուց բոլորի մեջ «ներարկում է» այդ վեհ զգացմունքի գաղափարը, և իր հերոսների միջոցով սովորեցնում է, թե ինչ է սերը, ինչպես են սիրում: Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում Դիսնեյի լավագույն մուլտֆիլմերից շարժապատկերներ, որտեղ հերոսները արտահայտում են իրենց իրական և անկեղծ սերը:
Կյանքը քեզ հետ մի նոր աշխարհ է:

Ամեն ինչ միանգամից այլ կերպ է երևում, երբ ես տեսնում եմ քեզ:

Նա պատրաստ է իր զգեստի գույնը փոխել բազմաթիվ անգամ:

Մենք իրար մանկուց չենք տեսել, բայց ես համոզված եմ, որ սիրում եմ քեզ:

Ես չգիտեմ Ձեր անունը, բայց կարծում եմ, որ մենք պետք է լինենք միասին:

Մենք կարող ենք լինել տարբեր աշխարհներից, բայց մենք, միևնույնն է, նույն սիրտը ունենք:

Ահա, թե ինչ է սերը….

Վախկոտ սիրտը երբեք չի կարող հաղթանակել, սքանչելի օրիորդ:

Այո, Դիսնեյի ֆիլմերը ստիպել են հավատալ սիրուն:
