12:16 , 20 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը՝ հաղորդում է BBC-ն:
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես փակ է այցելուների համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայում անորոշ ժամանակով փակվել է Կանադայի դեսպանատունը: Դեսպանատան կայքում հրապարակվել է ուղերձ՝ ուկրաինական հակամարտության կողմերին կոչ անելով դադարեցնել բռնությունը: