11:49 , 20 փետրվար, 2014
Հոգին կարդալու, վերծանելու համար բավական է նայել մարդու դեմքին, աչքերին… Ոչ մի դիմագիծ, արտահայտություն հատկապես արվեստագետին չի խաբի: Կեղծիքը, այլ բնորոշիչ գծեր նույնքան թափանցիկ է երևում այնտեղ, որքան անկեղծությունը, որոշ դեպքերում մարդկային դրական այլ արժանիքները…
Իսկ ի՞նչ եք զգում, երբ նայում եք հաստավիզ, ճարպակալած, բութ դեմքերով, կեղծիքի ու շվայտության, լկտիության մեջ թաղաված շատ-շատերին…
Կարծես ես պատկերացնում արդեն…
Սակայն, հետաքրքիր է՝ նրանք ինչ են զգում՝ ամեն օր իրենց այդ «հիասքանչ ու բարետես» դիմագծերը հայելու մեջ տեսնելիս…
Հիացմո՞ւնք...Ամո՞թ...Սարսա՞փ...
Հետաքրքիր է՝ երբևիցե մտածո՞ւմ են Ահեղ դատաստանի մասին, թե ոչ...Կասկածում եմ…