Արցախի վերածննդի օրվա առթիվ նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով


11:00 , 20 փետրվար, 2014

Արցախի վերածննդի օրվա առթիվ նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձովPanorama.am-ը գրում է.

Փետրվարի 20-ը պատմության մեջ է մտել որպես Արցախի վերածննդի օր: Օրվա առթիվ նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Փետրվարի 20-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ և մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ