Ուկրաինայի ՆԳՆ-ն մոտ 40 գործ է հարուցել նոր անկարգությունների փաստով


10:44 , 20 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Քննչական մարմինները մոտ 40 քրեական գործ են հարուցել փետրվարի 18-ին Ուկրաինայում նոր ուժով բռնկված զանգվածային անկարգությունների փաստով: Այս մասին հայտնել է ՆԳՆ Գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Օլեգ Տատարովը՝ փոխանցում է RBK-ն:

«Դա վերաբերում է ինչպես մայրաքաղաքին, այնպես էլ տարածաշրջաններին»,- հստակեցրել է նա: Տատարովի խոսքով՝ Կիևի անկարգությունների փաստով 24 քրեական գործ է հարուցվել: Խոսքը «Միտումնավոր սպանություն», «Զանգվածային անկարգությունների կազմակերպում», «Իրավապահ մարմինների կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածների մասին է:

Բացի այդ, գործեր են հարուցվել վարչական շենքերի զավթման, զանգվածային անկարգությունների իրականացման, իշխանության մարմինների հրկիզման փաստերով: Միլիցիա են բերվել անկարգությունների 77 մասնակիցներ: