10:36 , 20 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է մտցրել ուկրաինացի 20 պաշտոնյաների նկատմամբ, որոնք «պատասխանատու են երկրում բռնության համար»: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզը:
Եթե վիզային պատժամիջոցները չդադարեցնեն բռնությունը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է Եվրամիության հետ միասին այլ միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը դեռևս չի տարածել պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակը: