Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:15 , 20 փետրվար, 2014

Այսպես ոչինչի չեք հասնի...

Հայաստանում քաղաքականության մեջ նոր բարքեր են հաստատվում: Քաղաքական կուսակցությունների տարբեր ներկայացուցիչներ՝ հիմնականում ստորաբաժանված, կորցրել են իրենց կոռեկտությունը, ամեն մեկը ցանկանում է ցույց տալ, թե որքան է իր մտքի թռիչքի հեռավորությունը: Նրանք իրար նորանոր անուններով են դիմում ու նորանոր ասացվածքներ են հորինում՝ իրար վիրավորելու համար: Եթե այսպես պետք է լինի քաղաքական տերմինալոգիան, ուրեմն ժամանակին Վեբերն ու Պլատոնը ամենասովորական մահկանացուներն են եղել, այլ ոչ թե մտածողներ:

ռամիլ սաֆարովին կարելի է նվեր ուղարկել «ԱՐԱՄ» ֆիլմի սկավառակը: Հավատացած եմ՝ այդ ֆիլմը նայելուց, ոստիկանի վերջին բառերը լսելուց հետո, նա շատ արագ կզանգահարի Ալիևին ու կխնդրի իրեն տեղափոխեն հունգարական բանտ, որտեղ գոնե ինչ-որ ձև իր անվտանգությունը երաշխավորված էր: Գուրգենի վրեժը վաղ թե ուշ լուծվելու է, և դա արդարացի պետք է լինի:

Ուկրաինայի դեպքերը մարդու սիրտը տխրությամբ են լցնում: Երեկ նայում եմ այն կադրերը, թե ինչպես են «Վեստի» թերթի լրագրողին ծեծի ենթարկում, և չեմ հասկանում այդ փայտերով մարդիկ են, թե ուղղակի գազաններ: Ընդդիմություն-դիմություն Ուկրաինայում խառնվել է իրար, բոլորը այնտեղ իրենց լիդերությունն են առաջ տանում ու մարդկանց մասին մոռացել են:

Երեկ գիրք նվիրելու օրն էր: Քաղաքում մի քիչ զբոսնեցի և զգացի, որ ամեն 3-րդ մարդու ձեռքին գիրք կա: Չեմ կարող ասել՝ այդ գրքերը կընթերցվեն, թե ոչ, սակայն այդ պատկերն արդեն իսկ գեղեցիկ էր: Աստված տա, որ այդ գեղեցկությունը միշտ լինի մեր սրտերում: