Ուկրաինան պատրաստ է փոխել կառավարությունը և սահմանադրությունը. ԱԳՆ


10:12 , 20 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել համատեղ կառավարության ստեղծումը և սահմանադրական բարեփոխումների իրականացումը, այս մասին գրում է gazeta.ru-ն:

Այնուամենայնիվ, դնել նախագահական արտահերթ ընտրությունների հարց, նախարարի կարծիքով, սխալ կլիներ, քանի որ նա ընտրվել է 2010 թվականին լեգիտիմ ճանապարհով:

Բացի այդ, Կոժարան կոչ է արել չվերաբերվել Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցությանը որպես «հակաժողովրդավարական» կամ «հակաեվրոպական»:

Նախարարը նաև ընդգծել է, որ իշխանությունները կատարել են ցուցարարների գրեթե բոլոր պահանջները, սակայն «տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը չի ցանկանում վերցնել պատասխանատվության իր բաժինը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ