Սոչի-2014. 12-րդ օր. մեդալային հաշվարկ


10:04 , 20 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 19-ին վիճարկված մեդալների 8 հավաքածուներից հետո ընդհանուր հաշվարկում առաջին տեղ բարձրացավ Նորվեգիան, որը շրջանցեց գերմանացիներին:

Նորվեգացիների նվաճած 20 մեդալներից 9-ը ոսկե է, 4-ը՝ արծաթե, 7-ը՝ բրոնզե: Գերմանիան 8 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով նահանջեց երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում են 7 ոսկե, 5 արծաթե և 11 բրոնզե մեդալի արժանացած ամերիկացիները, ովքեր նվաճել են ամենաշատ մեդալները (23):

Ընդհանուր առմամբ մեդալի արժանացել են 25 երկրներ: