«Հրապարակ». Նախարարությունները Գյումրի տեղափոխելու ծրագիրը «օդի մեջ խոսակցություն չէ»


09:00 , 20 փետրվար, 2014

«Վերջերս սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն իր ղեկավարած նախարարությունը Գյումրի տեղափոխելու վարչապետի ծրագրի կապակցությամբ մեր թերթի հետ զրույցում ասել էր. «Օդի մեջ խոսակցություն է, աշխատող չի»։ 
Սակայն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում պնդեց ճիշտ հակառակը. «Ինձ հետ օդի մեջ խոսակցություն չի եղել, լուրջ խոսակցություն էր, ավելի շատ կապված է մշակույթի նախարարության հետ, քան սպորտի, դրանից հետո ես սպասում եմ։ Գործնական քայլն էլ այն է, որ տեղեր ենք նայել, էսօր ընթացքի մեջ է, դա փակված թեմա չէ»։ Ինչ վերաբերում է աշխատող լինել-չլինելուն, նշեց. «Աշխատող տարբերակ է։ Ինչքան մարդ՝ այդքան կարծիք, Գյումրին փոխվելու է, շատ օգուտ է տալու, աշխարհում կա էդ մեծ քաղաքների բեռնաթափման պրակտիկան, իմ կարծիքով, ճիշտ է դա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։