08:44 , 20 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է նոր պաշտոնական ներկայացուցչի՝ Ստեֆան Դուջարիկի նշանակման մասին: Նա վերջին 3 տարիներին գլխավորել է համաշխարհային կազմակերպության հանրային տեղեկատվության դեպարտամենտի լրատվական բաժինը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախկին պաշտոնական ներկայացուցիչը՝ Մարտին Նեսիրկին, պաշտոնում կմնա մինչև մարտի 7-ը: Նա պաշտոնը զբաղեցնում է 2009-ի դեկտեմբերից:
Մինչ ՄԱԿ-ում աշխատելը՝ Նեսիրկին երեք տարի եղել է Վիեննայում ԵԱՀԿ մամլո ծառայության ղեկավարը: Ավելի քան 20 տարի զբաղվել է լրագրողական աշխատանքով: