«Մայդանում հրաշքներ են տեղի ունենում». հայ մասնակցի գրառումը


02:48 , 20 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Անվանի հայ նկարիչ, Կիևում բնակվող Բորիս Եղիազարյանը, ով այս օրերին Մայդանում ակտիվ պայքարում է, իր ֆեյսբուքյան էջում կեսգիշերին գրել է.

 «Երիտասարդները գնում են Մայդան: Մենք ավելի ենք շատացել: Թեև կան շատ վիրավորներ, ցավոք, նաև սպանվածներ, Մայդանը դիմադրում է, մարդիկ գալիս են: Շատ մարդ է անհրաժեշտ մինչև առավոտ դիմանալու համար: Արդեն մի քանի գրոհի մենք դիմագրավել ենք, գերի ենք վերցրել հատուկ ջոկատայինների, ինչը փաստում է, որ այս գազաններն իսկական պատերազմ են սկսել:

 Այս գիշեր որոշվում է Ուկրաինայի ճակատագիրը: Այստեղ պատերազմ է, այստեղ միասին սարսափելի չէ: Մայդանում ամեն տեսակի օգնություն է անհրաժեշտ: Երիտասարդներ, եկեք, մենք պետք է դիմադրենք մինչև առավոտ, վեր կացեք և եկեք:

 Բերկուտը այրեց արհիմությունների տունը, այն ամբողջովին վառվում է: Երիտասարդները մտել են շենքի ներսը և վերջին հարկերից փրկում են մարդկանց, այստեղ ամեն մարդ կյանք է փրկում, այստեղ հրաշքներ են տեղի ունենում: Մենք կրակով փակում ենք բերկուտը: Իսկ երբ քահանաները աղոթում են, քամին փոխում է կրակի ուղղությունը, ծուխը թեքվում է հենց բերկուտի ուղղությամբ: Մեզ Աստված է օգնում, վեր կացեք, տղերք, բոլորդ եկեք»:

 Հիշեցնենք, որ հայ արվեստագետը Մայդանի իրադարձությունների կենտրոնում է: Նոյեմբերի 30-ին Մայդանը գրոհած «Բերկուտ» հատուկ ջոկատայինների կողմից նա դաժան ծեծի էր ենթարկվել: