Սոչիում շարունակվում է նորվեգական հաղթարշավը


01:03 , 20 փետրվար, 2014

Նորվեգացի լեռնադահուկորդներն ու բիաթլոնիստներն այսօր ավելացրել են իրենց երկրի հավաքականի նվաճած ոսկիները՝ դրանց քանակը հասցնելով իննի։ Սկանդինավները, թիմային հաշվարկում, առաջինն են՝ իրենց ակտիվում ունենալով նաև չորս արծաթ և յոթ բրոնզ։
Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է՝ ութ ոսկի, երեք արծաթ, չորս բրոնզ։
Երրորդ տեղում ընթացող ամերիկացիները նվաճել են յոթ ոսկի, հինգ արծաթ, տասնմեկ բրոնզ։
Ընդհանուր առմամբ՝ 26 երկրի ներկայացուցիչ նվաճել է 226 մեդալ։
Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի հսկա ոլորավայրէջքի մրցումներում, հայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանն այսօր գրավել է 46-րդ տեղը: