Վրաստանում հսկայական կենդանու մնացորդներ են հայտնաբերվել


00:06 , 20 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանի Վեջինի գյուղում՝ Բոլոր սրբերի մենաստանի մոտակայքում Գուրջաանիի քաղաքապետարանի մշակույթի և հուշարձանների պահպանության ծառայության ղեկավար Թամազ Մարկոզաշվիլին հսկայական կենդանու ոսկորներ և ժանիքներ է հայտնաբերել: 

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մարկոզաշվիլին այլ մասնագետների հետ միասին լուսանկարելիս է եղել պատմական հուշարձանները: Պատահմամբ նա հայտնաբերել է հնագուն կենդանու ոսկորները, գանգի մի մասը և ատամները: Առայժմ հայտնի չէ, թե ինչ կենդանու են դրանք պատկանում: 

Մնացորդներն արդեն տեղափոխվել են Գուրջաանի և մոտ ժամանակներս հետագա ուսումնասիրությունների համար կփոխանցվեն Վրաստանի Ազգային թանգարանին: