Կանգնած եմ ուկրաինացի ժողովրդի կողքին. Ֆրանցիսկոս պապ


23:59 , 19 փետրվար, 2014

Կանգնած եմ ուկրաինացի ժողովրդի կողքին. Ֆրանցիսկոս պապHraparak.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել բռնությունները Ուկրաինայում: Պապը նշել է, որ կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին և աղոթում է բախումների զոհերի, նրանց հարազատների և բոլոր տուժածների համար:

"Կողմերին կոչ եմ անում դադարեցնել բռնությունը և փորձել հանգել համաձայնության և խաղաղության",- ասել է նա: