23:53 , 19 փետրվար, 2014
Ամերիկայի նախագահի խոսքերով, զինվորականները չպետք է խառնվեն այս իրավիճակին, որը պետք է լուծվի քաղաքացիների կողմից: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտում է բռնությունը ՈՒկրաինայում, հաղորդում է Ռեյթեր գործակալությունը Մեքսիկայից, որտեղ և գտնվում է Օբաման, այցով: «ԱՄՆ-ն կատեգորիկ կերպով դատապարտում է բռնւոթյունները ՈՒկրաինայում» հաղորդում է գործակալությունը: Օբաման նաև նախազգուշացրել է «հետևանքների» մասին, եթե բռնությունը շարունակվի, «զինվորականները չպետք է խառնվեն այս իրավիճակին, որը պետք է լուծվի քաղաքացիների կողմից»:
Երեք ամսվա մեջ երկրորդ անգամ է, որ Օբաման անդրադառնում է այս հարցին: Ավելի վաղ նա ասել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է ուկրաինացիներին: Ամերիկան աջակցում էր բողոքի ակցիաներին, սակայան դատապարտում էր երկու կողմերի բռնությունները: Չորեքշաբթի Սպիտակ տունը և պետդեպարտամենտը ասել են, որ հաշվի են առնում բոլոր հնարավորությունները նրանց դեմ, ովքեր պատասխանատու են բռնությունների համար Ուկրաինայում: