Լիտվայում փետրվարի 20-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Կիևի զոհերի


20:54 , 19 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել, Լիտվայի կառավարությունը հինգշաբթի օրը սգո օր է հայտարարել: 

Այս որոշումը չորեքշաբթի օրը կայացրել է Լիտվայի կառավարությունը: Այդ օրը դրոշների վրա սգո ժապավեններ կկախվեն: