20:22 , 19 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Միջազգային օլիմպիական կոմիտեն Ուկրաինայի պատվիրակությանը թույլ չի տվել Սոչիի oլիմպիական խաղերի ժամանակ կրել սգո ժապավեններ` ի հիշատակ Կիևում անկարգությունների ժամանակ զոհված հայրենակիցների: Այս մասին գրում է Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:
ՄՕԿ-ը նման որոշում է ընդունել` ղեկավարվելով օլիմպիական խարտիայով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը երկրում սգո օր է հայտարարել` ի հիշատակ Կիևում անկարգությունների ժամանակ զոհվածների: