Երբ դժվար է եղել: Երբ ցանկացել եմ չմեռնել: Երբ սիրտս ուռել եւ հեկեկոց է դարձել... երբ խելագարությունը դռնից ներս մտել, տնեցի դառել` ուռած աչքերով ուզել է իշխել սրտիս...
Ես ձեռս տարել եմ դեպ Գիրքը, վերցել այն ու նրանով պաշտպանվել... աշխարհից եւ բոբիկ ոտներով շուրջս պտտվող խելագարությունից:
Իմ փոքրությունից, աշխարհի փոքրությունից, որ գրքի էջերի, բառերի հեւքի մեջ սահելով, դուրս են սահել իմ մարմնից` զուլալելով ինձ, դաձնելով նախաստեղծ ու.
-Հաղթ`ող:
Ամենքին ու ամենին:
Հ.Գ. Ի~նչ էնենք, օր էսօր ոչ մեկն ինձ գիրք չնվիրեց...
Գիրքն իմ ներսում է..
Այս ստատուսն էլ` իմ խոնարհումն է Գրքին.
-Որ սկզբանե էր, որպես Բան,
Ու Բանն Աստծո մոտ էր: