Ուկրաինայում ցուցարարները կոտրել են Վոլինիի նահանգապետի գլուխը և նրան ձեռնաշղթաներով պատին գամել


19:58 , 19 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Վոլինի մարզային ոստիկանության գրոհի ժամանակ ցուցարարները կոտրել են մարզի նահանգապետ Ալեքսանդր Բաշկալենկոյի գլուխը, ապա ձեռնաշղթաներով նրան պատին գամել: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով տեղի մամուլին:

«Մարզային ոստիկանության գրոհի ժամանակ ցուցարարները կոտրել են Վոլինի նահանգապետ Ալեքսանդր Բաշկալենկոյի գլուխը, ով ամբոխի մեջ է դուրս եկել ոստիկանության պետ Աելքսանդր Տերեշչուկի հետ: Հետո նրան տարել են տեղի «եվրամայդան», ջուր լցրել վրան և ձեռնաշղթաներով պատին գամել` պահանջելով, որ նա հրաժարականի դիմում գրի»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նահանգապետի հետագա ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: