18:24 , 19 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Կիևում փետրվարի 18-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների թիվը հասել է 26-ի: Այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ռայիսա Բոգատիրյովան:
«Զոհվածներից տասը ՆԳ նախարարության աշխատակիցներ են, մնացածը՝ ընդհարումների մասնակիցներ»,-ասել է գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փետրվարի 20-ն Ուկրաինայում սգո օր է հայտարարվել Կիևում անկարգությունների հետևանքով զոհվածների հիշատակին: