Ֆինանսների նախարարության կոչը գործատուներին ոչ այլ ինչ է, քան մուրացկանություն


18:33 , 19 փետրվար, 2014

Ֆինանսների նախարարության կոչը գործատուներին` փոխանցելու պահված գումարները իր հաշվին, ոչ այլ ինչ է, քան մուրացկանություն:
Մուրացկանություն է հարկայինի ամենամսյա զանգ-աղաչանքները` կանխավճարներ կատարել բյուջե:
Մուրացկանություն է երկիրը զրկել արտաքին ներդրումներից և հույսը դնել խեղճ ու կրակ աշխատավարձերից այդ պահման վրա:
Քաղաքացիական անհնազանդությունը պետք է որ հստակ պատասխաններ տա բոլոր այս դեպքերին: