16:40 , 19 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Կիևի Անկախության մայդանի բոլոր մուտքերը հրապարակից երկու կիլոմետր հեռավորության վրա արգելափակված են Ճանապարհային ոստիկանության անցակետերով: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Ճանապարհային ոստիկանության մեքենաները կանգնած են Լվովսկայա հրապարակում, Շևչենկոյի բուլվարի և Վլադիմիրսկայա փողոցի խաչմերուկում և շատ այլ փողոցներում: Բացի այդ, զինված աշխատակիցներն արգելափակել են Կիևի մուտքը` մայրաքաղաքի շրջակայքով:
Այժմ Մայդանի կեսը մնում է ցուցարարների ձեռքում, իսկ մյուս կեսը զբաղեցրել են ներքին զորքերն ու ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը:


