16:16 , 19 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Սառեցված հակամարտությունները խոչընդոտում են Կովկասում խաղաղության հաստատմանը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով՝ բոլոր կողմերը պետք է անեն իրենցից կախված հնարավոր ամեն ինչ՝ սառեցված հակամարտությունները կարգավորելու համար:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հնարավորությանը՝ Դավութօղլուն նշել է, որ նման բան տեղի չի ունենա, քանի դեռ չի կարգավորվել ԼՂ հակամարտությունը: