Ուկրաինայում սուգ է. մարզուհիները հրաժարվել են մասնակցել Սոչի 2014-ի մրցումներին


15:46 , 19 փետրվար, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը սգո օր է հայտարարել Ուկրաինայում՝ կապված երեկ Կիևում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցված զոհերի հետ:  Նշենք, որ Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել են առնվազն 25 հոգի: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը: Այսօր ուկրաինացի մարզուհիները հրաժարվել են դուրս գալ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազորդների թիմային մրցումներին: Հիշեցնենք, որ տուժածների թիվը տարբեր հաշվարկներով կազմում է 500 մարդ: