15:40 , 19 փետրվար, 2014
Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայում ցուցարարների և ոստիկանության միջև արյունալի բախումների պատասխանատվությունը «ծայրահեղականների» վրա է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով` Մոսկվայում «վճռականորեն քննադատում են ծայրահեղական տարրերի կողմից բռնությունները, ովքեր խախտելով բոլոր պայմանավորվածությունները, օգտագործել են մինչ այդ ձերբակալվածների համաներման պայմանների կատարման փաստը և միանգամից անցել են բռնի գործողությունների իրականացման»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ