15:22 , 19 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին՝ նշեց, ինքը մերժում է բանակցությունների այն ձևը, որն այսօր տարվում է Ռուսաստանի Դաշնության հետ:
«Ստացվում է այնպես, որ ռուսական կողմը տվել է մեզ կոնսպեկտ և մենք աշխատում են դրա վրա: Իսկ թե ինչը կընդունենք, կամ չենք ընդունի, ինչպես կբանակցենք և այլն, նման ձևով տարվող բանակցություններն անընդունելի են ինձ համար: Ես նախընտրում եմ, որ Հայաստանը լինի հավասար դիրքերում և կոնկրետ ապրանքերի մաքսատուրքերի մասով հանդես գար իր ցուցակով, այլ ոչ թե ռուսական կողմի ներկայացրած ցուցակով: Բանակցությունները պետք է լինեն հավասար դիրքերում, այլ ոչ թե Հայաստանը գլուխը ծռած գնա բանակցությունների»,- ասաց Գ.Մակարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ