Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ով հասցրել է հեղինակել շուրջ 97 տեսահոլովակ, ով առիթ ունի մոտիկից ճանաչել հայ աստղերին, Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադարձել է նրանց դերասանական կարողություններին, խոսել է իր աշխատանքի նրբությունների, չստացված նախագծերի և կնոջ հետ համագործակցելու մասին:
-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ կուզենայիք ողջ կյանքում ռեժիսուրայով զբաղվել. ձեր աշխատանքի ամենաբնութագրական գծերը որո՞նք են:
-Այդ մասին կարելի է շատ երկար խոսել, փորձեմ մի քանի բառով բնութագրել. ռեժիսորը պետք է ունենա մտքի թռիչք, ճաշակ, սուր աչք, աշխարհին նայի այլ աչքերով:
-Հեղինակել եք շուրջ 97 տեսահոլովակ. սրանցից մոտավորապես քանի՞ տոկոսն եք արել արվեստի և քանի՞ տոկոսը` կոմերցիայի համար:
-Այդ հոլովակների մոտավորապես 30 տոկոսն է արվել արվեստի համար. մնացած 70 տոկոսը ծառայել է կոմերցիային:

-Դուք, որպես մեկը, ով աշխատում է հայ աստղերի հետ` կարո՞ղ եք նշել`նրանցից ում դերասանական խաղն է ամենաուժեղը:
-Շատերի անունը կարող եմ տալ, բայց մի բան հաստատ է` Ռազմիկ Ամյանն ու Արտո Թունջբոյաջյանն այս առումով ամենաուժեղներն են:
