14:07 , 19 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Սոցիալական բնակարանների ապահովման ծրագրով Մարալիկում և Ծաղկահովտում շուրջ 10 շենք է կառուցվել, և առաջիկա մեկ ամսում բնակարանների բաշխման գործընթացը կսկսվի, այսինքն՝ 195 ընտանիք շուտով բնակարան կստանա. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։
Ըստ նրա՝ առաջին հերթին բնակարաններով կապահովվեն անապահով ընտանիքները՝ անօթևանները։ «Մենք արդեն իսկ տարանջատել ենք կարիքավորներին, որպեսզի բնակարաններ տրվեն։ Որոշել ենք չափորոշիչները. առաջինը՝ սոցիալական անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրն է, այնուհետև տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված ընտանիքներինը, ինչպես նաև փախստականների կարգավիճակ ունեցողները և կացարաններում ժամանակավոր բնակարան ունեցող ընտանիքները»,- նշեց նախարարը։
Իսկ, թե ինչու են շենքերի կառուցման համար ընտրվել հենց Մարալիկն ու Ծաղկահովիտը, նախարարը բացատրեց, թե տարածքային համաչափ սկզբունքով են գործում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ