Սերժ Սարգսյանը հրավիրվել է Եվրո 2012-ի եզրափակիչ Իսպանիա-Իտալիա հանդիպմանը ներկա գտնվելու


13:14 , 30 հունիս, 2012

«Ուկրաինա 2012» տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին Կիևում կայանալիք Եվրո 2012-ի եզրափակիչ Իսպանիա-Իտալիա հանդիպմանը ներկա կլինեն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, նրա իտալացի գործընկեր Մարիո Մոնտին, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, Իսպանիայի արքայազն Ֆելիպեն, արքայադուստր Լետիսիան, Մոլդովայի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները: Հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: