13:42 , 19 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Օլիմպիական խաղերի լեռնադահուկային հսկայական ոլորավայրէջքի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը 109 մարզիկների թվում զբաղեցրել է 54-րդ տեղը: Նա եզրագծին է հասել 1 րոպե 29.59 վայրկյանում՝ առաջատարից հետ մնալով 8.51 վայրկյանով: Այս արդյունքը թույլ է տալիս նրան մասնակցել երկրորդ փուլին, որի արդյունքում հայտնի կդառնան մեդալակիրները: