Մարիխուանան իմունային համակարգը պաշտպանում է ՄԻԱՎ-ից


13:29 , 19 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Մարիխուանայում կան բաղադրիչներ, որոնք իմունային համակարգը պաշտպանում են Մարդու իմունային անբավարարության վիրուսից՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է AIDS Research and Human Retroviruses գիտական ամսագրում: 

Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարիխուանայում պարունակվող տետրահիդրոկանաբինոլը՝ դրա գլխավոր ակտիվ բաղադրիչներից մեկը, կարող է պաշտպանել աղիների իմունային բջիջները:

Փորձ անցկացնելով կապիկների վրա՝ հետազոտողները պարզել են, որ տետրահիդրոկանաբինոլը կարող է արգելափակել ՄԻԱՎ-ը աղիներում: 

Տվյալ միջոցը նվազագույնը դանդաղեցրել է հիվանդության զարգացումը: