Հնդկաստանում գնացքի ուղևորները փղիկին հանել են հորից


13:04 , 19 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Հնդկաստանում փղիկը հայտնվել էր գրունտային փլուզման մեջ: Մոտակայքով անցնող գնացքի ուղևորներն անմիջապես գործի են անցել և համատեղ ջանքերով նրան հանել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Չնայած փղիկը ընկնելուց շատ էր վախեցել, սակայն վնասվածքներ չէր ստացել:

Կենդանին սայթաքել ու ընկել էր երկաթուղային գծերին կից փլուզված գոտին:

Դեպքը տեղի էր ունեցել Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգի Գոալպարա շրջանում: