ԱՄՆ-ում հրապարակվել է 100 լավագույն մասնագիտությունների վարկանշային աղյուսակը


12:54 , 19 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում լավագույն աշխատանք է համարվում ծրագրային ապահովման ոլորտի աշխատակիցների աշխատանքը: Այդ մասին ասվում է US News-ի կազմած 100 լավագույն աշխատանքների վարկանշային աղյուսակում:

Եռյակում ընդգրկվել են համակարգչային համակարգերի վերլուծաբաններն ու ատամնաբույժները: 

Առավել հեռանկարային աշխատանքների թվում նշվում են ֆելդշերները, դեղագործները, բժիշկ-թերապևտները, բուժքույրերը, վեբ-դեվելոփերներն ու ատամների հիգիենայի մասնագետները:

Հարյուրյակում են հայտնվել նաև արթ-տնօրենները, ճարտարապետները, սանտեխնիկները, գրասենյակային աշխատողները, հոգեբանները, արհեստավորները, որոնց պահանջարկը մեծ է: 

US News-ը վարկանիշը կազմելիս առաջնորդվել է մի քանի չափանիշով, հաշվի է առնվել աշխատաշուկայի աճը ամեն ոլորտում: Դրա համար հավաքվել են ԱՄՆ վիճակագրական ծառայության բյուրոյի ցուցանիշները: