Կիևի ցուցարարներն սպանում են միմյանց. Ուկրաինայի ՆԳՆ


12:44 , 19 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ ցուցարարներն սպանվել են իրենց թիմակիցների կողմից և նրանց հրահրած բախումների հետևանքով: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

ՆԳՆ-ն պնդում է, որ անվտանգության ուժերն օգտագործել են միայն տրավմատիկ զենք:

«Հասարակական կարգի պահպանման և անկարգությունները վերացնելու հատուկ միջացառումների ընթացքում Կիևի կենտրոնում ոստիկանության և հատուկ ջոկատայինները չեն կիրառել զենք»,-ասվում է հայտարարության մեջ: