Մետրոպոլիտենի հեռացված աշխատակիցներին աշխատանքի առաջարկներ են եղել


10:46 , 19 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի արդեն նախկին աշխատակիցներ Անդրանիկ Գևորգյանը, Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գալստյանը, ովքերաշխատանքից հեռացվել էին կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո, մի շարք ընկերություններից ու կազմակերպություններից աշխատանք են առաջարկել:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Անդրանիկ Գևորգյանը և ավելացրեց, որ դեռ չեն ընտրել, թե որ ընկերության առաջարկը պետք է ընդունեն։ «Մեկը «Շանթն» է, մենք այսօր պետք է գնանք ընկերությունների անունների ցանկը իմանանք, տեսնենք՝ ո՞րն է հարմար: Ասեմ, որ ըստ մեր մասնագիտության չեն առաջարկել աշխատանք»,– ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց մասնագիտությունից բացի այլ աշխատանք ևս կարող են կատարել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ