12:00 , 19 փետրվար, 2014Քլիվլենդում բնակվող քանդակագործ ու փայտագործ Կարլ Ջարան իր «Անվերջություն» քանդակի համար առաջին տեղն է գրավել Հեմփտոն Բիչի ավազե քանդակների մրցույթում: Ջարան նաև նկարահանել է քանդակի ստեղծման գործընթացը: Այս սքանչելի քանդակի ստեղծման համար երեք օր է պահանջվել: Ջավայի ստեղծագործություններն այնքան հաջող են ստացվում, որ մի պահ մոռանում ես, որ դրանք ավազից են քանդակված: Թվում է, թե դրանք փայտից կամ մարմարից են: Ջարան ավազով սկսել է աշխատել դեռևս ավագ դպրոցում, երբ նրա ուսուցչուհին, տեսնելով արվեստի հանդեպ նրա ձգտումը, ծանոթացրեց նրան քանդակագործ Թոմ Մորիսոնի հետ: Կարլն ընդունվեց գեղարվեստի քոլեջ: Քոլեջում Կարլը ուսումնասիրում էր գրաֆիկական դիզայն, սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ դիզայներ լինելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ տաղանդ: Այդ ժամանակ նա որոշեց 4.5 մետրանոց ավազե քանդակ ստեղծել: Քանդակը արժանացավ հասարակության բարձր գնահատականին: Ջարայի մասին սկսեցին խոսել երեկոյան լուրերի թողարկումներում: Սա նրա կարիերայի սկիզբն էր: Իր հրաշալի քանդակների համար Ջարան բազմիցս զանազան մրցանակների է արժանացել: Հուսով ենք, որ այս նկարները դիտելուց հետո դուք ևս բարձր կգնահատեք Ջարայի արվեստը:





Այս տեսանյութում կարող եք դիտել «Անվերջություն» քանդակի ստեղծման գործընթացը:




